Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մումբայում հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

12:20, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Մումբայում հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

Հնդկաստանի Մումբայ քաղաքի Kamala Mills առևտրային համալիրի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել, կան 10-յակ վիրավորներ, հաղորդում է NDTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրդեհն սկսվել էր դեկտեմբերի 29-ի գիշերը London Taxi փաբում, ապա կրակը տարածվել էր ամոբղջ 12 հարկանի շենքով։

Kamala Mills-ը քաղաքում հայտնի է գիշերային ժամանցի սիրահարների շրջանում:

Ոստիկանության տվյալներով՝ մահացածների ճնշող մեծամասնությունը աղջիկներ են, որոնք երեկոյան ծննդյան տարեդարձ են նշելիս եղել շենքի տանիքի ռեստորաններից մեկում:

5106 | 0
Facebook