Մոսկվայում կանգառի մեջ մխրճված ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն:
«Ավտոբուսի վարորդը, նախնական տեղեկությունների համաձայն, երկու տրանսպորտային միջոցի հետ բախումից խուսափելու փորձի ժամանակ կորցրել է կառավարումն ու մխրճվել կանգառի մեջ»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ դեպքի հետևանքով զոհեր չկան: Տուժել է 3 մարդ:
Հայտնի է Մոսկվայի կանգառում ավտոբուսի վթարի պատճառը (տեսանյութ)