Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է զարմանալ, որ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է, երբ կան աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյան կամ Մաքսիմ Մանուկյան». Վրույր Արծրունի

12:05, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
«Պետք է զարմանալ, որ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է, երբ կան աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյան կամ Մաքսիմ Մանուկյան». Վրույր Արծրունի

Որքան էլ հասարակությունը շատ սիրի ֆուտբոլ, որով շատ սիրի Հենրիխ Մխիթարյանին, միևնույնն է Հայաստանի լավագույն մարզիկ պետք է շնորհվի այն մարզիկին, ով Հայաստանն է ներկայացրել հնարավորինս բարձր մակարդակով:
     Անցյալ տարի շատ հայեր զարմանում էին, թե Արգենտինայի լավագույն մարզիկ ինչու է ճանաչվել թենիսիստ Խուան Մարտին Դել-Պոտրոն, երբ կա Լեոնել Մեսսի: Բանը նրանումն է, որ Մեսսին Արգենտինայի հավաքականով որևէ արդյունքի չէր հասել, մինչդեռ Դել-Պոտրոն նվաճել էր օլիմպիական արծաթե մեդալ, ինչպես նաև Արգենտինայի թենիսի հավաքականը հաղթել էր Davis cup-ը:
     Հետևաբար պետք է զարմանալ ոչ թե որ Դել-Պոտրոն լավագույնն էր, երբ կար Մեսսի, այլ որ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է, երբ կան աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյան կամ Մաքսիմ Մանուկյան կամ այլք:
     Սա կոչվում է պետական մտածողություն, ինչը կարող է դուր չգալ հանրության լայն շերտերին հասկանալի պատճառներով:
     Բայց անգամ սպորտում պետք է պետական շահը գերադաս լինի հասարակության պահի ազդեցության զգացմունքային հակումների վրա, և հասարակությունն էլ պետք է դա գիտակցի և ըմբռնի:
     Նշեմ, որ անցած տարվա 10-նյակը բավականին օբյեկտիվ եմ համարում:

9867 | 4
Facebook