Նավթի համաշխարհային գների աճը էլեկտրոնային բորսաներում շարունակում է, ինչը պայմանավոված է ԱՄՆ-ում պաշարների կրճատմամբ: Ներդրողները, սակայն, տարեվերջի հետ կապված, խուսափում են խոշոր խաղադրույքներ կատարել:
Լոնդոնի բորսայում եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 66.59 դոլարի՝ 0,65%-ով ավելի:
Նյու Յորքի բորսայում ամերիկյան նավթը գնահատվել է 60.26 դոլար՝ 0.7%-ով ավելի: