Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հետաքրքիր է

Ռետինե կամ պլաստմասե փափուկ և ճկուն մասնիկներով խաղալիքները հաճախ պարունակում են թունավոր նյութեր

13:05, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
Ռետինե կամ պլաստմասե փափուկ և ճկուն մասնիկներով խաղալիքները հաճախ պարունակում են թունավոր նյութեր

Փոքրիկի համար խաղալիք գնելիս երբևէ նկատե՞լ եք, որ այն տհաճ բույր ունի։ Գուցե այո, բայց ուշադրություն չեք դարձրել։ Դա խաղալիքի վտանգավոր լինելու առաջին ազդանշանն է։ Ռետինե կամ պլաստմասե փափուկ և ճկուն մասնիկներով խաղալիքները (գնդակներ, տիկնիկներ, զանազան կենդանիներ), որոնք նախատեսված են մինչև վեց տարեկան փոքրիկների համար, հաճախ պարունակում են ֆենոլ, ֆորմալդեհիդ և այլ թունավոր նյութեր։ Դրանք կարող են երեխաների մոտ ուժեղ ալերգիա առաջացնել և դառնալ արցունքահոսության, հազի կամ բրոնխների սպազմի պատճառ։ Դա հատկապես վտանգավոր է, եթե փոքրիկը քնելիս նման խաղալիքները պահում է անկողնում, իր կողքին։ Ցանկալի է, որ խաղալիքը պատրաստված լինի բնական նյութերից (փայտից, կավից և այլն)։ Ուշադիր եղեք, որ բռնկվող նյութերից պատրաստված իրերը կրակից հեռու լինեն։

Մինչև երեք տարեկան երեխաներին չի կարելի տալ սուր անկյուններով խաղալիքներ։ Տիկնիկների, փափուկ խաղալիքների աչքերը, որոնք պատրաստվում են ապակուց կամ պլաստմասայից, կարող են կոտրվել ու վնասել փոքրիկին։ Երեխան կարող է նաև դրանք կուլ տալ կամ փորձել մտցնել քիթը, ականջը։ Նույն պատճառով վտանգավոր են համարվում նաև մանր մասնիկներից հավաքված և լարովի խաղալիքները, որոնցով փոքրիկը պետք է խաղա միայն մեծահասակներից մեկի զգոն հսկողության տակ։ Աշխատեք այնպես անել, որ երեխայի ձեռքում չհայտնվեն խաղալիքների առանձին մետաղական մասեր, քանի որ նա կարող է դրանք մտցնել էլեկտրական վարդակի մեջ։ Փխրուն խաղալիքներն ընկնելուց, երեխայի կծելուց կամ հարվածներից կարող են կոտրվել և, ձեռք բերելով սուր ծայրեր, վնասել նրան։

Էլեկտրականությամբ աշխատող խաղալիքներով փոքրիկները պետք է խաղան ծնողներից մեկի հսկողությամբ։

Անհրաժեշտ է հետևել նաև, որ խաղալիքը համապատասխանի երեխայի տարիքին, որի մասին անպայման պետք է պիտակի վրա համապատասխան նշում լինի։

Մանր գնդիկներով կրակող ատրճանակներն ու հրացանները, պայթուցիկները, նետ ու աղեղը խորհուրդ է տրվում հեռու պահել բոլոր տարիքի երեխաներից։

Այնպես որ, փոքրիկների համար խաղալիքներ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն գնին, այլև գույներին, բույրերին, նյութին, որից այն պատրաստված է և պիտակի վրա եղած նշումներին, որոնց կասկածելի լինելու դեպքում ավելի լավ է խանութից հեռանալ դատարկ ձեռքով, հայտնում է ԱԻ նախարարությունը:

7785 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ