Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Որ նոտայի վրա ավարտվեց քաղաքական տարին և ինչ է սպասվում 2018-ին

18:15, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
Որ նոտայի վրա ավարտվեց քաղաքական տարին և ինչ է սպասվում 2018-ին

2017-ը քաղաքական գործընթացների առումով ակտիվ էր: Անցկացվեցին Ազգային ժողովի ու ՏԻՄ ընտրություններ, որոշ ուժեր դուրս մնացին պայքարից, ի հայտ եկան նորերը, ձևավորվեցին դաշինքներ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քաղաքական կոալիցիա կազմեցին:

Գալիք 2018-ը ևս քաղաքական ակտիվ տարի է լինելու: Փոփոխված Սահմանադրությամբ՝ ապրիլից երկրի առաջին դեմքը ոչ թե նախագահն է լինելու, այլ՝ վարչապետը: Նախագահ կդառնա այն անձը, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի, այսինքն՝ 105-ից առնվազն 79-ի ձայները։

Այս պահի դրությամբ ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել միայն «Ելք» խմբակցությունը՝ հայտարարելով «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցությունների մասին:

««Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ Արտակ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»»,- հայտարարել էր ընդդիմադիր դաշինքը:

Օրեր առաջ անդրադառնալով թեմային՝ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ իրենք թեկնածու չեն առաջադրի. «Եթե մեր քանակն այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է գնանք: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու»: Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք սատարել «Ելք»-ի թեկնածուին, արձագանքել էր․ «Դեռ ինձ այդ թուղթը չի հասել: Անցնենք առաջ»:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, Կարեն Կարապետյանը բազմիցս ասել է, որ դեմ չէ 2018-ի ապրիլից ևս զբաղեցնել այդ պաշտոնը: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը վկայում են, որ նա չի ցանկանում իր լիազորությունների ավարտից հետո իշխանության ղեկը փոխանցել որևէ մեկին:

Վերջին ամիսներին Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» քարոզարշավն է ընթանում ՀՀԿ-ի կողմից, որին կհաջորդի Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը: Հիշեցնենք՝ պատասխանելով հարցին՝ ինչով է զբաղվելու 2018-ի ապրիլից հետո, Սերժ Սարգսյանն ասել էր, որ ժամանակը դեռ չի եկել, երբ կգա՝ կհայտարարի: Կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ՝ պատասխանել էր. «Տեսնենք»։

3080 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացի 20:17, 01.01.2018
Մեքենայի գազը աշտարակի հատվածում մինչ այսօր 170 դր. էր դարձել է 190դր:
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր