Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստ ենք Ղարաբաղի հարցով փոխզիջման». Ալիևի օգնական

16:30, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
«Պատրաստ ենք Ղարաբաղի հարցով փոխզիջման». Ալիևի օգնական

Բաքուն պատրաստ է լայն ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին և ապահովել հայկական բնակչության քաղաքացիական իրավունքը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

«Մենք պատրաստ ենք որոշակի փոխզիջման և խնդրի կառուցողական կարգավորմանը: Այդ կապակցությամբ մենք կարծում ենք, որ միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում առավել լայն ինքնավարություն տրամադրելն է»,- Հասանովն ասել է իսրայելական The Jerusalem Post պարբերականի հետ զրույցում:

Հասանովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:

16515 | 5
Facebook