Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում ուսուցիչը հայամետ դիրքորոշման պատճառով հեռացվել է աշխատանքից

16:05, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
Բաքվում ուսուցիչը հայամետ դիրքորոշման պատճառով հեռացվել է աշխատանքից

Բաքվի №220 դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռովշան Ազիզովն աշխատանքից հեռացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կողմնակից լինելու և աշակերտներին դա քարոզելու պատճառով:

Այս մասին axar.az կայքին ասել է ինքը՝ Ազիզովը, ով որպես խաղաղության կողմնակից հատուկ տեսագրություններ էր պատրաստվում հրապարակել:

Նա նշել է, որ աշխատանքից հեռացվելուց հետո խնդրել է ուսուցչական խորհուրդ հրավիրել, սակայն իր խնդրանքը հաշվի չեն առել:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ վերջերս Ազիզովը սոցցանցում հայկական ազգային հագուստով ադրբեջանցի աշակերտուհու լուսանկար էր հրապարակել, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել:

8697 | 0
Facebook