Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Թքել եմ տենց տնտեսական աճի վրա. տնտեսական աճը մարդու համա՞ր ա, թե՞ Հ1-ի լուրերով ցույց տալու». Փաշինյան

14:35, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
«Թքել եմ տենց տնտեսական աճի վրա. տնտեսական աճը մարդու համա՞ր ա, թե՞ Հ1-ի լուրերով ցույց տալու». Փաշինյան

«Իշխանությունը շարունակ կրկնում է՝ ունենք 7 տոկոս տնտեսական աճ: Ի՞նչ ա էդ տնտեսական աճը: Եկեք, գնանք, մարդկանց հարցնենք՝ դուք դա տեսնո՞ւմ եք: Մեր տնտեսական աճերն, առաջընթացները նենց են, որ քաղաքացին չի զգում իրա վրա: Մեր երկիրը պտի դառնա աշխարհի ամենազարգացած երկիրը, բայց մարդն ապրի աղքատության մեջ: Թքել եմ տենց տնտեսական աճի վրա: Ուզո՞ւմ եք՝ վաղը գամ, հայտարարեմ՝ 55 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել: Տնտեսական աճը մարդու համար ա՞, թե Հ1-ի լուրերով ցույց տալու: Մեր տնտեսական աճը ճառերի տնտեսական աճ է»,- «Սիվիլնեթ»-ի եթերում ամփոփելով 2017-ն՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինի խոսքով՝ մեր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի փակուղու զգացողություն ունի. «Բիզնեսը փակուղու զգացողություն ունի, գործազուրկն ունի, լրագրողն ունի... բոլորը: Էսօր ՀՀ հիմնական ցուցանիշը հուսահատությունն է: Եկեք մի նժարին դնենք 7 տոկոս աճը, մյուսին՝ հուսահատությունը, տեսնենք՝ որն ա ծանր: Սերժ Սարգսյանի վերարտադրությամբ այդ հուսահատությունը խորանալու է»,- նշել է պատգամավորը:

| | |
6424 | 0