Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

Ի՞նչ հագնել Նոր տարվա գիշերը, և որ գույներն են ցանկալի. Ֆաինա Հարությունյան

20:05, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Ի՞նչ հագնել Նոր տարվա գիշերը, և որ գույներն են ցանկալի. Ֆաինա Հարությունյան

Մի քանի օր ու Նոր տարի է: Այս օրերին կանայք և աղջիկները ոչ միայն ուշադրություն են դարձնում սեղանի պարունակությանն, այլ նաև իրենց հագուստին:

Հագուստ ընտրելիս շատ կարևոր է, թե դուք որտեղ եք դիմավորում Ամանորը: Թե ինչ հագնել Նոր տարվա գիշերը, և որ գույներն են ցանկալի, MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է հագուստի մոդելավորող Ֆաինա Հարությունյանի հետ:

«Շատ կարևոր է հագնված լինեք տեղին, այսինքն խոսքը ոչ միայն գույնի մասին է, այլ նաև հագուստի ձևի:

Այն, որ ասում են՝ շան տարի է ու պետք է լինել դեղինով, ես դրան լուրջ չեմ վերաբերվում, որովհետև նորաձևության մեջ չեն կիսում և չեն կապում նոր տարվա լուքերը շան հետ: Պատճառն այն է, որ շան տարին իրականում սկսվում է ոչ թե 31-ից, այլ փետրվարին՝ չինական օրացույցով: Եթե ձեզ թվում է, որ դուք դեղին չհագնեք այդ օրը, ապա ձեր տարին հաջողակ չի լինի, դա մեծ սխալ է: Տարվա հաջողությունը տրամադրության հետ է կապված: Եթե դուք տրամադրվեք, որ կարմիրն է ձեզ հաջողություն բերելու, հավատացեք՝ կարմիրը ձեզ հաջողություն կբերի»:

Ոճաբան մոդելավորողն առաջարկում է այդ օրը կրել փայլուն, վառ գույներով շորեր, բայց, իհարկե, չմոռանալ դրանց հարմարավետության մասին:

«Կառաջարկեմ Նոր տարվա գիշերը հագնել փայլուն շորեր, ուրախ, այն բաները, որը միգուցե առօրիայում չէիք հագնի: Իհարկե, եթե չեք դիմավորում Ծաղկաձորում կամ տանը բուխարու մոտ: Այդ դեպքում ցանկալի է կրել ավելի փափուկ հագուստ՝ սպորտային էլեմենտներով:

Եթե ռեստորանում եք, հագեք շատ սիրուն կոկտելային, տոնական շոր՝ փայլուն, վառ դիմահարդարմամբ, որը կազդի ձեր տրամադրության վրա: Դուք ձեզ ինքնավստահ, շքեղ կզգաք և տարին հենց այդպես էլ կանցնի: Եթե դիմավորում եք ակումբում, նախընտրելի է ավելի հարմարավետ հագուստը: Եթե շրջապատված եք ընկերներով ու տանն եք նշում, կարող եք մի փոքր ավելի զուսպ լինել, բայց ինչու չէ, կարող է հագուստը լինել վառ, փայլուն, քարերով, բայց երեկոյանից ավելի համեստ»:

Խոսելով 2018 թվականի ձմռան գույների մասին՝ Ֆաինա Հարությունյանը նշում է, որ դրանք շատ տարբեր են:

«Նորաձև են կարմիրի երանգները, ոսկեգույնը, արծաթագույնը, մոխրագույնը, բեժը, շատ փայլուն շորերը: Շատ նորաձև են տղամարդու կոստյումները, բայց՝ կանանց համար: Նոր տարվա գիշերը կարող է շատ գրավիչ լինել, երբ կինը տղամարդու հանդերձապահարանից ինչ-որ բան է կրում, դա շատ ավելի սեքսուալ է նայվում»,- եզրափակեց նա:

| | |
17033 | 0