Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սանկտ Պետերբուրգի խանութում ահաբեկչություն է իրականացվել». Պուտին

12:10, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
«Սանկտ Պետերբուրգի խանութում ահաբեկչություն է իրականացվել». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երեկ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին նա ասել է Սիրիայի հատուկ գործողությունների ընթացքում առանձնացած զինվորականների պարգևատրման արարողության ժամանակ:

«Դուք գիտեք, որ երեկ Պետերբուրգում ահաբեկչական գործողություն է իրականացվել»,- ասել է Պուտինը:

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:

Պուտինը հավելել է, որ Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է «գործել խիստ օրենքի շրջանակներում»: Սակայն, միևնույն ժամանակ, Պուտինը նկատել է, որ իրավապահների կյանքին վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ է ոչնչացնել գրոհայիններին:

7009 | 1
Facebook