Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Մեծերի համար պետք է լավ բեմադրել, իսկ փոքրերի համար՝ ավելի լավ». «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլը՝ Մայր թատրոնի բեմում

12:55, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
«Մեծերի համար պետք է լավ բեմադրել, իսկ փոքրերի համար՝ ավելի լավ». «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլը՝ Մայր թատրոնի բեմում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր 95-րդ թատերաշրջանն ամփոփեց ամանորյա մանկական բեմադրության` «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղով:

Թատրոնի նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ ներդրումներով ու թափված ջանքով «Սառցե սիրտը» ներկայացումը չի զիջում մեծերի համար բեմադրված գործերին։

«Մեծերի համար պետք է լավ բեմադրել, իսկ փոքրերի համար՝ ավելի լավ»,- թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հիշեց Ստանիսլավսկու խոսքը: Նրա բնորոշմամբ` այս ներկայացումը հենց այդպիսին էր:

«Ամբողջ երիտասարդական կազմն էր զբաղված, հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց, շատ շքեղ, հրաշալի ներկայացում էր»,- պրեմիերայից հետո, MAMAUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց Արմեն Էլբակյանը:

«Սառցե սիրտը» բեմադրության և վարկածի հեղինակը Լիլի Էլբակյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը, պարուսույցը՝ Տաթև Հոռոփյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սիլվի Բարկովան, Տաթևիկ Հոռոփյանը, Ալեքսան Թադևոսյանը, Գնել Ուլիխանյանը, Մեսրոպ Աբտոյանն ու Հովհաննես Գասպարյանը:

Ամփոփելով տարին՝ մեզ հետ զրույցում Արմեն Էլբակյանը նշեց, որ տարին Մայր թատրոնի համար հագեցած էր, «Նոր ներկայացումներ, հանդիսատեսի բարձր գանահատական, թատերախումբն անվերապահորեն աշխատում էր, այն ծրագրերը, որ մեր առաջ դրել էինք, իրականացրեցինք: Ընդհանրապես, թատրոնի ստեղծագործական ընթացքը շատ բարդ, պատասխանատու, ամենօրյա տքնաջան աշխատանք է»,- ամփոփեց գեղարվեստական ղեկավարը:

«Մեծերի համար պետք է լավ բեմադրել, իսկ փոքրերի համար՝ ավելի լավ». «Սառցե Սիրտը» հեքիաթ-մյուզիքլը` Մայր թատրոնի բեմում

| | |
1932 | 0