Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քթի վիրահատությունից հետո էլ ցանկանում են շուրթերը մեծացնել և այդպես շարունակ». պլաստիկ վիրահատություններից կախվածությունն և հոգեբանական խնդիրները

15:05, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
«Քթի վիրահատությունից հետո էլ ցանկանում են շուրթերը մեծացնել և այդպես շարունակ». պլաստիկ վիրահատություններից կախվածությունն և հոգեբանական խնդիրները

Պլաստիկ վիրահատություններն այսօր մեծ պահանջարկ են վայելում, իսկ դրա հետ մեկտեղ շատ մարդկանց մոտ նաև սկսում է կախվածություն առաջանալ:
     Լինում են դեպքեր, երբ հաճախորդը վիրահատությունից հետո կրկին ցանկանում է վիրահատվել, բայց կան արդարացված և չարդարացված վիրահատություններ: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը նշեց, որ դրանում մեծ է հասարակության դերը: «Տարբեր աստղերի կողմից դրանք խրախուսվում ու պրոպագանդվում են որպես ֆիզիկական «կատարելության» հասնելու միջոց, և շատ մարդիկ տարվում են գեղեցիկ լինելու անհագուրդ ցանկությամբ»:

«Քթի վիրահատությունից հետո էլ ցանկանում են շուրթերը մեծացնել և այդպես շարունակ». պլաստիկ վիրահատություններից կախվածությունն և հոգեբանական խնդիրները
«Քթի վիրահատությունից հետո էլ ցանկանում են շուրթերը մեծացնել և այդպես շարունակ». պլաստիկ վիրահատություններից կախվածությունն և հոգեբանական խնդիրները

     Նրա խոսքով` կախվածության պատճառ կարող է լինել նաև հոգեբանական խանգարումը, որը կոչվում է մարմնի դիսմորֆիկ խանգարում: «Մարմնի դիսմորֆիկ խանգարումը նևրոտիկ բնույթի կպչուն վախ է մարմնական դեֆորմացիայի վերաբերյալ: Այս խանգարումով անհատները ֆիքսվում են իրենց արտաքինի որևէ ոչ իրական կամ թվացյալ «թերության» վրա: Այս մարդիկ շատ հաճախ դիմում են պլաստիկ վիրաբույժին շտկելու նմանատիպ «թերությունները»: Բայց քանի որ նման անհատների խնդիրը ոչ թե ֆիզիկական է, այլ հոգեբանական, նրանք շարունակում են գտնել նոր «թերություններ»: Մարմնի դիսմորֆիկ սինդրոմնը չի կարող բուժվել կամ մեղմվել պլաստիկ վիրաբուժությամբ, այլ միայն իրականությունը ճիշտ ընկալելու միջոցով»,- պատմում է մեր զրուցակիցը:
«Քթի վիրահատությունից հետո էլ ցանկանում են շուրթերը մեծացնել և այդպես շարունակ». պլաստիկ վիրահատություններից կախվածությունն և հոգեբանական խնդիրները
«Քթի վիրահատությունից հետո էլ ցանկանում են շուրթերը մեծացնել և այդպես շարունակ». պլաստիկ վիրահատություններից կախվածությունն և հոգեբանական խնդիրները

     Նրա խոսքով` Հայաստանում շատ են դեպքերը, երբ քթի վիրահատությունից հետո էլ ցանկանում են շուրթերը մեծացնել և այդպես շարունակ: «Կան դեպքեր, երբ արդեն մենք ենք հրաժարվում վիրահատելուց ու բացատրում հիվանդին, որ դրա կարիքը չկա»:
     Հեղ.` Անի Մնացականյան

8085 | 0
Facebook