Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Facebook-ն արգելափակել է Քադիրովի էջը պատժամիջոցների պատճառով

11:10, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
Facebook-ն արգելափակել է Քադիրովի էջը պատժամիջոցների պատճառով

Facebook-ն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի էջը, հաղորդում է Voice of America-ն:

Facebook-ի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը պարտավոր էր արգելափակել Քադիրովի էջը: Պատճառը «ԱՄՆ-ի արգելված անձանց» ցուցակում Քադիրովի անունի ներառումն է: Քադիրովին մեղադրել են հանրապետությունում մարդու իրավունքների խախտումներին ներգրավված լինելու համար:

Instagram-ում և Facebook-ում Չեչնիայի ղեկավարի պաշտոնական էջերն արգելափակվել են դեկտեմբերի 23-ին: Արգելափակումից հետո Քադիրովը հայտնել է մեկ այլ սոցցանց՝ Mylistory տեղափոխվելու մասին, որն ունի Instagram-ի հին տարբերակի տեսքը:

| | |
6005 | 0