Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

«ԱՄՆ-ը Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք Մոսկվայի հետ մերձեցման շանսեր չի տեսնում». Թիլերսոն

10:35, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
«ԱՄՆ-ը Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք Մոսկվայի հետ մերձեցման շանսեր չի տեսնում». Թիլերսոն

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել համագործակցել Ռուսաստանի հետ այն դեպքում, եթե երկու երկրների շահերը համընկնեն, սակայն մինչ Ուկրաինայի իրավիճակի կարգավորումն այդ հարաբերություններն անհնար են, ինչը Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք տեղի չի ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է New York Times-ը:

«Մենք ականատես ենք լինում ռուսական ագրեսիային, սակայն խոստովանում ենք Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունն այնտեղ, որտեղ մենք ընդհանուր շահեր ունենք»,- ասել է Թիլերսոնը:

Նա նաև նշել է, որ այդ անհրաժեշտությունն զգացվում է Սիրիայում:

Միևնույն ժամանակ, նա նշել է ներկայիս վատ հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ վերջին տասնամյակում ներխուժում է հարևան երկրներ՝ Վրաստան և Ուկրաինա, խախտում արևմտյան գերտերությունների ինքնավարությունը, միջամտում ԱՄՆ-ի և մյուս պետությունների ընտրություններին:

4469 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am