Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի խորհրդարանը Երուսաղեմի վերաբերյալ որոշում է կայացրել

00:30, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
Իրանի խորհրդարանը Երուսաղեմի վերաբերյալ որոշում է կայացրել

Իրանի խորհրդարանը երրորդ և չորրորդ ընթերցումներով հաստատել է պաղեստինյան ժողովրդին աջակցող օրենքում առաջարկվող փոփոխությունները: Համաձայն այդ փոփոխությունների՝ Երուսաղեմը, որ փաստաթղթում նշվում է Էլ-Քուդս անվամբ, ճանաչվում է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Միաձայն կողմ են քվերկել Մեջլիսի բոլոր 207 անդամները: Այս որոշումը պատասխանն էր դեկտեմբերի 6-ին Թրամփի ընդունած որոշման, համաձայն որի՝ Երուսաղեմը ճանաչվում էր Իսրայելի մայրաքաղաք: Թրամփը նաև հանձնարարել էր սկսել ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու աշխատանքները:

6571 | 0
Facebook