Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

«Այժմ հանգիստ արթնանում եմ և որոշում՝ ինչպես անցկացնել ժամանակս, ես ինձ ազատ եմ զգում». Օբաման հարցազրույց է տվել արքայազն Հարիին

19:15, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
«Այժմ հանգիստ արթնանում եմ և որոշում՝ ինչպես անցկացնել ժամանակս, ես ինձ ազատ եմ զգում». Օբաման հարցազրույց է տվել արքայազն Հարիին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին: Հարցազրույցը հրապարակվել է այսօր: Օբաման պատմել է, որ նախագահի պաշտոնը լքելուց հետո հնարավորություն ունի լիարժեք քնել և վերահսկել իր օրը:

«Ես ուշ եմ արթնանում: Եվ, իհարկե, հրաշալի է հնարավորություն ունենալ վերահսկել օրդ: Ես այդ հնարավորությունը չունեի, երբ նախագահ էի: Այդ ժամանակ ես խիտ աշխատանքային ժամանակացույց ունեի: Այժմ ես արթնանում եմ, որոշում, թե ինչպես պետք է անցկացնեմ օրս և թե ինչ պետք է անեմ: Ես ինձ ազատ եմ զգում: Ես հնարավորություն ունեմ խորհել ինչ-որ հարցերի շուրջ»,- BBC-ն մեջբերում է Օբամայի խոսքը:

Նա նաև պատմել է, որ արթնանալուց հետո հնարավորություն ունի 45 րոպե շփվել կնոջ հետ, ապա նախաճաշ պատրաստել և միայն հետո անցնել աշխատանքի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ շարունակում է մտածել իր երկրի և քաղաքացիների ապագայի մասին:

Հարիի հետ զրույցում ԱՄՆ նախկին նախագահը խոստովանել է, որ կարոտում է նախագահի պաշտոնում իր աշխատանքը:

«Ամենից շատ կարոտում եմ իմ թիմը, ակտիվ աշխատանքը, երբ գիտեիր, որ ամեն օր ինչ-որ հարցեր ես լուծում մարդկանց համար: Եվ, իհարկե, կարոտում եմ նախագահի պաշտոնում իմ աշխատանքը»,- ասել է Օբաման:

5768 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am