Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Քալիֆորնիայում բնակվող հայուհին մոտ 1 տրիլիոն դոլարի հայց է ներկայացրել ընդդեմ Apple-ի

14:30, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Քալիֆորնիայում բնակվող հայուհին մոտ 1 տրիլիոն դոլարի հայց է ներկայացրել ընդդեմ Apple-ի

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի բնակչուհի Վիոլետա Մայիլյանը հայց է ներկայացրել ընդդեմ Apple-ի՝ պահանջելով 999 999 999 000 դոլար: Այս մասին հայտնում է Patently Apple ընկերությունը:
     Վիոլետան iPhone-ների ստեղծողներին մեղադրել է անբարեխիղճ մրցակցության և խարդախության, մասնավորապես՝ գնորդներից տեղեկատվության թաքցման համար: Աղջիկը նշել է, որ սմարթֆոնների օգտատերերն ստիպված են եղել ձեռք բերել Apple-ի նոր արտադրանքը, քանի որ ընկերությունը միտումնավոր կերպով դանադաղեցրել է նախորդ մոդելների աշխատանքը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Reddit-ի օգտատերերը բողոքել են Apple հին սմարթֆոնների աշխատանքից, իսկ ավելի ուշ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը խոստովանել էր, որ միտումնավոր նվազեցրել է սարքերի պրոցեսորների տակտային հաճախականությունը, սակայն դա արվել է հեռախոսների մարտկոցների աշխատանքը բարելավելու և գաջեթների՝ ինքնաբերաբար անջատումը կանխելու համար:

| | |
9467 | 0