Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ողջ տարին ճկռում են, որ վարկերը փակեն, բայց միևնույն է` ուզում են, որ իրենց տան սեղանը լի լինի». Զառա Արամյան

14:10, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
«Ողջ տարին ճկռում են, որ վարկերը փակեն, բայց միևնույն է` ուզում են, որ իրենց տան սեղանը լի լինի». Զառա Արամյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամանն Ամանորը սովորաբար տանն է անցկացնում, ընտանիքի հետ. «Դա մի այլ ջերմություն է հաղորդում»,- ասում է նա: «Մեր ընտանիքը կարևորում է Սուրբ Ծնունդը, այդ օրն է մեզ համար մեծ ուրախություն: Այդ իսկ պատճառով ձերբազատված ենք երկար ու խայտաբղետ սեղաններից: Իհարկե, ոչ ամենօրյա սեղան ենք ունենում, քանզի հենց 12-ը խփում է, մեր հյուրերը շատանում են»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Զառա Արամյանը: Նա նշեց, որ պարտադիր ինքն է պատրաստում ամանորյա ուտեստները. «Բա էլ ի՞նչ Համով Զառա»,- կատակեց հաղորդավարուհին: Զառայի բաղադրատոմսերի ամենակարևոր բաղադրիչը սերն է: «Միայն այդ դեպքում է ուտեստը համով ու առողջարար լինում»:
     Զառա Արամյանի համար ցավալի է, երբ մեր օրերում մարդիկ Նոր տարի անելու համար վարկ են վերցնում: «Ուղղակի մենք թասիբի ու հյուրասիրության ջատագովն ենք, ինչպես ասում են` որպեսզի լուսերես լինել, շատերը գնում են այդ քայլին, թեկուզ հետո ողջ տարին ճկռում են, որ վարկերը փակեն, միևնույն է` ուզում են, որ իրենց տան սեղանը լի լինի»,- ասում է նա:
     Զառա Արամյանի ցանկությունն է, որ 2018-ին կորուստներ չունենանք. «Ամեն օրը հյուսված լինի առողջությամբ, երջանկությամբ և երազանքների իրականացմամբ: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»:

«Ողջ տարին ճկռում են, որ վարկերը փակեն, բայց միևնույն է` ուզում են, որ իրենց տան սեղանը լի լինի». Զառա Արամյան
«Ողջ տարին ճկռում են, որ վարկերը փակեն, բայց միևնույն է` ուզում են, որ իրենց տան սեղանը լի լինի». Զառա Արամյան
10610 | 4
Facebook