Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել մարզային թատրոնների խնդիրները». Հակոբ Ղազանչյանն ամփոփեց տարին

14:25, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
«Շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել մարզային թատրոնների խնդիրները». Հակոբ Ղազանչյանն ամփոփեց տարին

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն, ամփոփելով 2017 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով. փառատոններ, հյուրախաղեր և այցելություններ մարզային թատրոններ: «Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,- նշեց Հակոբ Ղազանչյանը՝ հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին: Հայաստանի թատերական գործիչների միությունը շարունակում է ուշադրությունը պահել մարզային թատրոնների խնդիրների վրա: «Ուրախալի է, որ ավարտին է հասցվում Գավառի թատրոնի նոր շենքը»,- ասաց Հակոբ Ղազանչյանը: ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց մայիսի 19-27- ը կայացած «Թատերական Սյունիք» փառատոնը: «Փառատոնի գլխավոր նպատակն էր հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում: Նշված տարածաշրջանում միաժամանակ 10-ը թատերախմբերի ելույթները միջոցառումը վերածեցին իսկական թատերական տոնի ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը չունի հնարավորություն առնչվելու մայրաքաղաքային թատերական կյանքին և մոտիկից ծանոթանալու անվանի թատերական գործիչներին, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձրին այդ թատրոնների աշխատանքը»: Խոսելով փառատոների մասին՝ Հ. Ղազանչյանը ներկայացրեց նաև հոկտեմբերի 6 12- ը Աբովյանում կայացած Աբովյանի ամենամյա փառատոնը, որի շրջանակում ցուցադրվեց շուրջ 10 ներկայացում` Երևանի, Աբովյանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ: ՀԹԳՄ նախագահը նշեց նաև, որ միության նախաձեռնությամբ, այս տարի «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում կայացել է մեր հայրենակից, ռոստովաբնակ քանդակագործ և նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսի բացումը: Ներկայացված էին հայ թատրոնի երախտավորների շուրջ 30 գրաֆիկական աշխատանքներ, որոնք նկարիչը անհատույց նվիրեց Հայաստանի թատերական գործիչների միությանը:

| | |
1365 | 0