Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայտնի են 2017-ին ամենաշատ հասույթ ապահոված դերասանները

12:10, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Հայտնի են 2017-ին ամենաշատ հասույթ ապահոված դերասանները

«Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասի մեծ հաջողության շնորհիվ Վին Դիզելը դարձել է 2017թ. ամենաշատ հասույթ ապահոված դերասանը, հայտնում է Forbes-ը: Box Offic Mojo պորտալի տվյալներով՝ Դիզելի մասնակցությամբ ֆիլմերը կինովարձույթում մեկ տարվա ընթացքում 1.6 միլիարդ դոլար են հավաքել: Ողջ հասույթի երեք չորրորդը հավաքել է «Ֆորսաժ»-ը:
     Վարկանիշում երկրորդ հորիզոնականը 1.5 միլիարդ դոլարով զբաղեցրել է «Ֆորսաժ» ֆիմի մեկ այլ դերասան՝ Դուեյն Ջոնսը:
     Եռյակը եզրափակում է «Հրաշք կին» ֆիմի հերոսուհուն մարմնավորող Գալ Գադոտը: Ֆիլմը հավաքել է 820 միլիոն դոլար: Իսկ դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր հասույթը կազմել է 1.4 միլիարդ դոլար:
     Ամենամեծ հասույթ ապահոված դերասանների տասնյակում են նաև Էմմա Ուոթսոնը, Ջոնի Դեփը, Դեյզի Ռադլին, Թոմ Հոլանդը, Քրիս Փրեթը, Քրիս Հեմսվորթը և Ջոն Բոյեթը:

| | |
8046 | 0