Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կարոտն ավելի է ստիպում հետևել ավանդույթներին, ուտեստներն էլ, անշուշտ, հայկական են». Հովհաննես Բաբախանյան

12:20, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
«Կարոտն ավելի է ստիպում հետևել ավանդույթներին, ուտեստներն էլ, անշուշտ, հայկական են». Հովհաննես Բաբախանյան

ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի համար Ամանորն ամենագեղեցիկ ու շքեղ տոներից մեկն է:

Արդեն տևական ժամանակ է՝ դերասանն ընտանիքի հետ ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում: Նոր տարվա ավանդույթներն ու ամանորյա սեղանին հայկական ուտեստները, արվեստագետների ընտանիքում հայրենիքից հեռու պահպանում են երբեմն ավելի շատ, քան, երբ Հայաստանում էին նշում. «Կարոտն ավելի է ստիպում հետևել ավանդույթներին, իսկ ուտեստներն, անշուշտ, նաև հայկական են»,- MAMUL.am-ի թղթակիցի հետ զրուցում ասաց դերասան Հովհաննես Բաբախանյանն, ում համար տարին բարեհաջող էր թեʹ ստեղծագործական, թեʹ անձնական կյանքում:

Ամենամեծն իմ նոր` «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմի նախագիծն է, որն ավարտին կհասցնենք 2018-ին

2017-ն ինձ համար արգասաբեր տարի էր ևʹ ստեղծագործական, ևʹ անձնական առումով: Նկարահանվեցի «Կեղծ տեղեկատվություն» գեղարվեստական ֆիլմում Էրիկ Ռոբերթսի հետ:

Հովհաննես Բաբախանյանն Էրիկ Ռոբերթսի հետ
Հովհաննես Բաբախանյանն Էրիկ Ռոբերթսի հետ

Նկարահանվեցի նաև HBO հեռուստաընկերության «Veep» հեռուստասերիալում Julia Louise Dreyfus-ի հետ, ով այս տարվա «Emmy»-ի արժանացավ որպես լավագույն կոմիկ դերասանուհի:

Հովհաննես Բաբախանյանը «Veep» հեռուստասերիալում
Հովհաննես Բաբախանյանը «Veep» հեռուստասերիալում

«Netflix»-ի «LOVE» սերիալում ներկայացա որպես վիկինգ ըմբշամարտիկ, իսկ FOX հեռուստաընկերության «Մահացու զենք» հեռուստաֆիլմում հանդես եկա հիվանդ ընկերոջ դերում:

Հովհաննես Բաբախանյանը «LOVE» սերիալում որպես ըմբշամարտիկ
Հովհաննես Բաբախանյանը «LOVE» սերիալում որպես ըմբշամարտիկ
«Մահացու զենք» հեռուստաֆիլմում` հիվանդ ընկերոջ դերում
«Մահացու զենք» հեռուստաֆիլմում` հիվանդ ընկերոջ դերում
«Մահացու զենք» հեռուստաֆիլմում` հիվանդ ընկերոջ դերում
«Մահացու զենք» հեռուստաֆիլմում` հիվանդ ընկերոջ դերում

Ստեղծվեց «Պատգամ» մենաներկայացումս` ըստ Խաչատրյան Կարենի, որը կներկայացվի «Արմմոնո» փառատոնի շրջանակներում:

Իսկ ամենամեծն իմ նոր` «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմի նախագիծն է, որը, հուսամ՝ ավարտին կհասցնենք 2018-ին:

Հովհաննես Բաբախանյանը` «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմում
Հովհաննես Բաբախանյանը` «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմում
Մարի Մսրյանը`«Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմում
Մարի Մսրյանը`«Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմում
Էլլա Բաբախանյանը` «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմում
Էլլա Բաբախանյանը` «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմում

Ավագ դուստրս նշանադրվեց. սա ամենամեծ ու կարևոր իրադարձությունն է իմ կյանքում

Իսկ եթե ամփոփեմ 2017-ի անձնական նորություններս, ապա նախ ասեմ, որ դուստրերս` Լիան և Էլլան ավարտեցին Woodbury համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, իսկ որդիս` Գոռն ընդունվեց Հարավային Քալիֆորնիայի համալսարանի թատրոնի և կինոյի ֆակուլտետի դերասանական բաժինը:

Անձնական ամենամեծ նորությունս էլ այն է, որ ավագ դուստրս` Լիան նշանադրվեց իր համակուրսեցու` Սարո Ստեփանյանի հետ: Սա, իհարկե ամենամեծ և կարևոր իրադարձությունն է իմ կյանքում:

Լիա Բաբախանյանն ու Սարո Ստեփանյանը
Լիա Բաբախանյանն ու Սարո Ստեփանյանը

Աստծո հովանու ներքո ճանապարհենք 2017 թվականն ու մաղթենք, որ սկիզբ առած բոլոր լուսավոր նպատակներն իրենց ավարտին հասնեն 2018-ին, իրենց հերթին սկիզբ դնելով հետագա հաջողություններին:

Հեղ.` Անի Մնացականյան

11460 | 0
Facebook