Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Ազգային ժողովը «քանդում-հավաքում են». «Հրապարակ»

10:05, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Ազգային ժողովը «քանդում-հավաքում են». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու է կարևոր հարցեր, այդ թվում` ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են: Ըստ այդմ` կլուծարվեն գործերի կառավարչությունը, այլ վարչություններ, այդ թվում՝ լրատվականը, կստեղծվի մի մեծ վարչություն` փորձագիտական և վերլուծական, որի մեջ կմտնեն բոլոր լուծարվածները:

Կլինեն անվան փոփոխություններ, ասենք` հանրային կապերի վարչությունը կկոչվի լրատվության և հանրության հետ կապերի վարչություն, իսկ տեղեկատվության բաժինը և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը` հանրության հետ կապերի բաժին և լրատվության բաժին: Վերակազմավորման մեջ է նաև ֆինանսական սեկտորը: Քանդում-հավաքում եք, որ ի՞նչ անեք՝ հարցրինք մեր աղբյուրին: «Որ ավելի արդյունավետ աշխատենք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
5391 | 0