Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Պաշտոնյաներից շատերը տոները կնշեն Գլենդելում. վարձակալած բնակարանների նվազագույն արժեքը 2 հազար դոլար է. «Ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Պաշտոնյաներից շատերը տոները կնշեն Գլենդելում. վարձակալած բնակարանների նվազագույն արժեքը 2 հազար դոլար է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայ պաշտոնյաների և հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասն ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է։ Այս տարի ևս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել։

Դրանց նվազագույն արժեքը 2 հազար դոլար է, իսկ ավելի շքեղները՝ մի քանի անգամ ավելի թանկ։ Այդ կերպ նրանք փորձում են իրենց գլուխը գոնե երկու-երեք շաբաթով ազատել հայաստանյան գաղջ մթնոլորտից, որի հեղինակային իրավունքը ևս իրենցն է։ Կարևոր է նաև, որ այդ մարդիկ Հայաստանում գտնվելիս խոսում են միջոցների խնայողության, գումարների արտահոսքը կանխելու և դրանք Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու անհրաժեշտության մասին, իսկ իրենք իրենց ընտանիքների հետ 2-3 շաբաթում տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում ավիատոմսերի, տների ու մեքենաների վարձակալության, շոփինգի և նման մանր-մունր այլ բաների վրա»,- գրում է թերթը:

Մանրամասներն՝ այսօրվա համարում:

| | |
6169 | 0