Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2032-ին Չինաստանն իր տնտեսության ծավալներով առաջ կանցնի ԱՄՆ-ից. հետազոտություն

17:05, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
2032-ին Չինաստանն իր տնտեսության ծավալներով առաջ կանցնի ԱՄՆ-ից. հետազոտություն

2032-ին Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից՝ դառնալով համախառն ներքին արդյունքի ծավալով համաշխարհային առաջնորդ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով տնտեսության և բիզնեսի խնդիրների հետազոտության լոնդոնյան կենտրոնի (CEBR) տվյալներին:

Ընդ որում, նշվում է, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունների քառյակում կհայտնվեն Հնդկաստանն ու Ճապոնիան, ինչը վկայում է Ասիայի երկրների տնտեսական պոտենցիալի աճը:

Այդպիսով, 2032թ. առաջնորդների տասնյակը կունենա հետևյալ տեսքը՝ Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Գերմանիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա, Ֆրանսիա և Ինդոնեզիա:

CEBR-ի փորձագետները նշում են, որ Հնդկաստանն արդեն 2018թ. առաջ կանցնի Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից, իսկ 2027-ին՝ Գերմանիայից:

10798 | 0
Facebook