ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման ժամկետի մոտ մեկ երրորդն անց է կացրել արձակուրդում. համապատասխան հաշվարկները ներկայացրել է New York Post լրատվականը:
Պարզվել է, որ այս տարվա ընթացքում Թրամփը 100 անգամ մեկնել է իր կալվածքներ: Շուրջ 40 օր նա գոլֆ է խաղացել Նյու Ջերսիում, ևս 40 օր անց է կացրել Ֆլորիդայի Մար ա Լագո կալվածքում:
Այժմ է նա սուրբծննդյան արձակուրդներն է անցկացնում Ֆլորիդայում: Արձակուրդները սովորաբար տևում են 10 օր:
Նաև հայտնի է դարձել, որ թռիչքների համար Թրամփը պետական բյուջեից ծախսում է ամսական 1.5 միլիոն դոլար: