Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն 300 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ի բյուջեն

14:35, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն 300 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ի բյուջեն

ԱՄՆ-ը հասել է 2018-2019թթ. ՄԱԿ-ի բյուջեի էական կրճատման: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ կազմակերպության բյուջեն կրճատվել է 285 միլիոն դոլարով, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես բյուջեի ընդհանուր կրճատումը կանդրադառնա կազմակերպությունում ԱՄՆ-ի ներդրումներին:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ ՄԱԿ-ի «անարդյունավետությունն ու չափից դուրս ծախսերը» բոլորին հայտնի են, և անթույլատրելի է «ամերիկացի ժողովրդի շռայլությունը չարաշահելը»:

2018-2019թթ. 5,39 միլիարդ դոլարի չափով ՄԱԿ-ի բյուջեն ընդունվել էր անցած շաբաթ կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից:

Կազմակերպությունում երկրների ներդրումներն իրականացվում են՝ հաշվի առնելով համախառն ներքին արդյունքն ու երկրի բնակչության մեկ անձի եկամուտը: Ներդրումների ամենամեծ բաժինը հասնում է ԱՄՆ-ին:

8983 | 0
Facebook