Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

«Տարվա լավագույն դերասան, ծննդյան 50-ամյակ, թատրոնի վերաբացում». Տիգրան Ներսիսյանն ամփոփում է տարին

15:40, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
«Տարվա լավագույն դերասան, ծննդյան 50-ամյակ, թատրոնի վերաբացում». Տիգրան Ներսիսյանն ամփոփում է տարին

«Ընդհանուր առմամաբ շատ լավ տարի էր. «Արտավազդ» մրցանաբաշխության ժամանակ տարվա «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստացա, որին հաջորդեց մեր հոբելյանական երեկոն. ես ու Նելլին նշեցինք մեր 50-ամյակը, թատրոնի վերանորոգումն ավարտվեց և սկսվեցին աշխատանքները: Ինչպես նաև նոր տնօրեն ունեցանք` Վարդան Մկրտչյանն, ում աշխատանքի դրական արդյունքն արդեն իսկ երևում է»,- ամփոփելով 2017-ը` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասան Տիգրան Ներսիսյանը:
     Դերասանի խոսքով` թատրոնում բավականին բացեր կային, որոնք նոր տնօրենը լրացնում է իր թիմով. «Սկսած լույսերից, փոշիները մաքրելուց ու տեխնիկական բնույթի այլ հարցերից, գովազդային բաներնեի տեղադրումից, և ամենակարևորը` ստեղծագործական խմբի հետ մերձեցումը: Օրերս կայացավ Արմեն Էլբակյանի բեմադրությամբ` «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացման պրեմիերան, որը շատ լավ անցավ, հիմա աշխատանքներ են տարվում մանկական ամանորյա «Սառցե սիրտը» մյուզիքլի վրա: Բոլոր ռեսուրսները տրամադրվում են, որպեսզի ներկայացումը լավը լինի: 2017-ը փակում ենք դրական»,- նշեց դերասանը:
     Տիգրան Ներսիսյանի խոսքով` այն, ինչ ծրագրված էր թատրոնում, ամեն ինչ արվել է, կիսատ ոչինչ չի մնացել: «Միայն մի բացթողում եղավ, որն ավելի շատ իմ անձնական գործերի հետ էր կապված: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգու սրահում նախատեսված էր «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվելու և շրջանառության մեջ դրվելու մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակին» ծրագիրը, որն անհասկանալի պատճառներով հետաձգվեց: Ես և թատրոնի անձնակազմն ամեն ինչ նախապատրաստել էինք, թատրոնի նախասրահում Բաբկեն Ներսիսյանի շունչն էր, բայց վերջին րոպեին ինձ ասացին, որ չի լինելու: Չգիտեմ՝ կլինի, թե` ոչ, այնքան զայրացած էի, որ անգամ չպարզեցի` ում մեղքով էր դա»,- պատմեց դերասանը: Նա նաև նշեց, որ 2018-ին Աբովյան փողոցում, այն տանը, որտեղ ապրել է Բաբկեն Ներսիսյանը, նրա անունով հուշասյուն կբացվի, որի թույլտվությունը ևʹ քաղաքապետարանի, ևʹ կառավարության, ևʹ մշակույթի նախարարության կողմից արդեն կա:
     Դերասանն այս տարի հասցրել է նաև ինքնակենսագրական գիրք պատրաստել, որն արդեն տպարանում է:
     Անդրադառնալով` տարվա լավագույն դերասան անվանակարգում ստացած մրցանակին, և վերջին տարիներին մեր երկրում կոչումների արժեզրկմանը, նա նշեց, որ այնուամենայնիվ, միշտ հաճելի է ստանալ, միայն պետք է զանազանենք մրցանակը կոչումից: «Երբ քո աշխատանքը գնահատվում է, շատ հաճելի է, դա ոգևորում է, մանավանդ, երբ նկատում են պրոֆեսիոնալները: Մրցանակաբաշխություններ ամեն տեղ կան, մենք միայն «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն ունենք, կուզեի, որ դրանք շատ լինեին, բայց դրա համար չես աշխատում: Բայց արժեզրկվում է և կորցնում է բովանդակությունը, եթե տեղի-անտեղի կոչումներ են բաժանում: Պետք է կարողանանք պահպանել այդ չափանիշը»,- ամփոփեց Տիգրան Ներսիսյանը:

Տարվա լավագույն դերասան, ծննդյան 50-ամյակ, թատրոնի վերաբացում. Տիգրան Ներսիսյանն ամփոփում է տարին
Տարվա լավագույն դերասան, ծննդյան 50-ամյակ, թատրոնի վերաբացում. Տիգրան Ներսիսյանն ամփոփում է տարին
| | |
2793 | 0