Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նախագահականի հրահանգով իշխանություններն սկսել են «չճանաչել» Ռոբսոնին

11:45, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Նախագահականի հրահանգով իշխանություններն սկսել են «չճանաչել» Ռոբսոնին

«Օրենքով գող» հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի՝ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո, ՀՀ իշխանության ներկայացուցիչները նրան այլևս «չեն ճանաչում»: Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ պաշտոնյաների մի մասը խուսափում է արձագանքել, մյուսները հայտնում են, թե նրան չեն ճանաչում, ոմանք էլ սկսել են լուրեր շրջանառել, որ Թաթուլյանն ամենևին էլ Հայաստանի վարչապետի հիմնած «Ներդրողների ակումբ»-ի անդամ չէ: Հիշեցնենք, սակայն, որ երբ գարնանը Ռոբսոնը ձերբակալվել էր, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը լրագրողներին ասել էր, որ դա խնդիր չի առաջացնի. «Թաթուլյանը հանդիսանում է ներդրողների ակումբի 30 անդամներից մեկը, և համագործակցությունը նորմալ շարունակվելու է»: Ասում են՝ Ռոբսոնի թեման շրջանցելու հրահանգը վերևից է տրվել՝ հաշվի առնելով և՛ նրա անվան շուրջ ստեղծված իրավիճակը, և՛ ԱՄՆ-ի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
13955 | 0