Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Աբելյանի անվան թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Ստեփանավանում

19:20, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Աբելյանի անվան թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Ստեփանավանում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը հյուրախաղով հանդես եկավ Ստեփանավանում։ Աբելյանցիները Ստեփանավանի մշակույթի պալատում հանդիսատեսին ներկայացրին ամանորյա «Ձյունե թագուհի» ներկայացումը:

Թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ անապահով խավի ընտանիքների երեխաները ներկայացումների անվճար տոմսեր կստանան:

Հիշեցնենք` ամփոփելով տարին` նա նշել էր, որ արդյունավետության տեսակետից բարեհաջող էր: «Այդ մասին են փաստում Աբելյանական օրերը, որոնց շրջանակներում վանաձորյան հանդիսատեսի դատին ներկայացվեցին անվանի հեղինակների և բեմադրիչների հոբելյանական ներկայացումներ: Թատրոնը մեկնել է հյուրախաղերի և վերադարձել հաջողություններով: Այս տարվա ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տանիքի նորոգման գործընթացն էր»,- ասել էր նա:

Աբելյանի անվան թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Ստեփանավանում
Աբելյանի անվան թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Ստեփանավանում
| | |
1757 | 0