Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը

10:35, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը

Բաքվում Նարիման Նարիմանովի կայարանի մոտակայքում դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այդ տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը՝ Ռահաբ Ղազիևը: Նա նշել է, որ իր եղբոր ձերբակալության պատճառն իրեն հայտնի չէ:

Նշենք, որ Ռահիմ Ղազիևը եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարար 1992-1993թթ.: 1993թ. նրան ձերբակալել են պետական դավաճանության և Շուշիի հանձնման մեղադրանքներով, հետագայում ռազմական հանցագործությունների համար մահապատժի դատապարտվել, սակայն 2005թ. Ղազիևին ներում են շնորհել:

6784 | 0
Facebook