Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Հրուշի փախլավաները. բա «քյավառա քյուֆթա՞ն»․ «Հրապարակ»

10:20, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Հրուշի փախլավաները. բա «քյավառա քյուֆթա՞ն»․ «Հրապարակ»

«Սփյուռքի նախարարությունը, ինչպես պարզում ենք պետգնումների կայքից, իր կարիքների համար այս տարվա հոկտեմբերի 20-ին պայմանագիր է կնքել մի ԱՁ-ի հետ, ո՛չ դես, ո՛չ դեն՝ հայկական ավանդական խորիզով գաթա և փախլավա ձեռք բերելու համար:

Նախարարությունը 5 հազար 250 դրամով 3 հատ գաթա է գնել, 21 հազար դրամով՝ 30 հատ փախլավա՝ վճարելով ընդհանուր առմամբ 26 հազար 250 դրամ: Նույն այդ ԱՁ-ի հետ նախարարությունը դարձյալ գաթա և փախլավա գնելու պայմանագիր է կնքել նաև մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 27-ին: Այս անգամ գաթաների և փախլավաների քանակն ավելացվել է․ գնվել է 30 հատ գաթա՝ վճարվել է 52 հազար 500 դրամ, 89 հատ փախլավա՝ վճարվել 62 հազար 300 դրամ:

Ավանդական այս անուշեղենների գնման համար նախարարությունն այս անգամ վճարել է 114 հազար 800 դրամ:

Նշենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծնունդով Գավառից է և իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ամանորին շատ է սիրում ճաշակել մասնավորապես Գավառի քուֆթան ու փախլավան, որոնք «պատրաստման ինքնատիպ ճանապարհ են անցնում»։ Փախլավա պատրաստելու արվեստին, որպես հին քյավառցի, ինքն էլ է տիրապետում:

Նկատենք, որ նախարարությանը հայկական ավանդական խմորեղեններ մատուցած ԱՁ-ն գրանցված է Երևանում: Արդյո՞ք նախարարության կարիքների համար փախլավաները թխելիս հաշվի են առնվել «Քյավառա փախլավի» պատրաստման ավանդույթները, չենք կարող ասել: Բայց քանի որ հայոց մեջ հարգի է նաև Քյավառա քուֆթան, ապա չի բացառվում, որ մի օր էլ սփյուռքի նախարարությանն «իր կարիքների համար» քուֆթա պետք գա, և այն ձեռք բերելու համար պետգնում հայտարարվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4848 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am