Խնդրում ենք սպասել...

Միջազգային

10-յակ հազարավոր մարդիկ ժամերով նայել են տեսագրությունը, որոմ ոչինչ չի կատարվել

01:10, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
10-յակ հազարավոր մարդիկ ժամերով նայել են տեսագրությունը, որոմ ոչինչ չի կատարվել

Twitch կայքի 10-յակ հազարավոր օգտատերեր շուրջ 10 ժամ հետևել են մի տեսագրության, որում տեսախաղերի դիզայներ Ջեֆ Քափլանը լուռ նստել է բուխարիի մոտ ու ոչինչ չի արել:
     Տեսանյութի մեծ մասում ընդհանրապես ոչինչ չի կատարվում: Միայն մի պահ բարձրախոսն ընկնում է Քափլանի վրա, սակայն նա շտկում է ակնոցն ու մնում անշարժ նստած: Հետո պատասխանում է հեռախոսի զանգին՝ ասելով. «Ցավում եմ, ես այժմ չեմ կարող պատասխանել հեռախոսային գործակալին: Ես հիմա կյանքի եմ կոչում մի նախագիծ՝ համաձայն որի ես 10 ժամ նստում եմ կրակի մոտ: Բացատրելը հեշտ չէ»:
     Ավելի ուշ տեսանյութի հերոսը թխվածքաբլիթ է ուտում ու հայտարարում, թե պատրաստ է ողջ օրը դրանով զբաղվել: Բացի այդ, նա տուփից հանում է ինչ-որ մեկի նվերը:
     Օգտատերերի առավելագույն քանակը, որ միաժամանակ դիտել է տեսագրությունը, հասել է 40 հազարի: Շատերը, սակայն, նշել են, որ ամենևին չեն ափսոսում վատնած ժամանակի համար:
     Խաղային աշխարհում Քափլանը հայտնի է առաջին հերթին իբրև Overwatch խաղի ստեղծարար դիզայներ: Թե ինչու է նա որոշել նման փորձ անցկացնել, հայտնի չէ:

10-յակ հազարավոր մարդիկ ժամերով նայել են տեսագրությունը, որոմ ոչինչ չի կատարվել
8317 | 0
Facebook