Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես դիմավորել 2018 թվականը. խորհուրդներ կենդանակերպի նշանների համար

22:05, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչպես դիմավորել 2018 թվականը. խորհուրդներ կենդանակերպի նշանների համար

Շան տարին մոտենում է, սակայն տոներին պատրաստ են ոչ բոլորը: Եթե դեռևս չեք կողմնորոշվել, թե ինչպես անցկացնել ամանորյա գիշերն, ապա կարող եք հետևել աստղագետների խորհուրդներին: Ասում են՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի: Սակայն աստղագետներն իրենց կարծիքն ունեն այն մասին, թե ինչպես է պետք տոնել այդ իրադարձությունը:

Տարվա խորհրդանիշ կենդանին՝ շունը, գնահատում է հարմարավետություն, սակայն միևնույն ժամանակ սիրում է ազատությունը: Այդ իսկ պատճառով բավականին մեծ է տոնն անցկացնելու միջոցների ընտրությունը:

Խոյ

Այս նշանին աստղերը խորհուրդ են տալիս չկասկածել և տոնն անցկացնել աղմկոտ շրջապատում: Եթե պլանավորել եք ընտանեկան շրջապատում անցկացնել, ապա տոնն առավելագույնը վառ և հիշվող պետք է դարձնեք:

Ցուլ

Նախատոնական շրջանը ցուլերին երազկոտ և ռոմանտիկ տրամադրություն է հաղորդում: Հրաշալի կլինի, եթե 2018-ը դիմավորեք սիրելի մարդու հետ, սակայն եթե դեռևս չունեք սիրելի անձնավորություն, ապա կախարդական գիշերը պետք է անցկացնել մարդկանց շրջապատում. մեծ են երջանիկ ծանոթության շանսերը:

Երկվորյակներ

Այս նշանին հոգեհարազատ կլինի ամանորյա աղմկոտ երեկույթը: Սակայն եթե զգում եք, որ վերջին շրջանում շատ եք հոգնել, ապա կարելի է տոնը հանգիստ դիմավորել, սակայն, կարևորը, օրիգինալ: Օրինակ, կարող եք անսովոր ճաշացանկ մտածել ամանորյա սեղանի համար:

Խեցգետին

Այս նշանին Նոր տարուն ոչինչ այդքան չի ուրախացնի, որքան հարազատների և մտերիմների շրջապատը: Եվ կարևոր չէ, թե ընտանիքի քանի անդամ կլինի նրա կողքին այդ գիշեր: Խեցգետիններից շատերի համար այս տարի գլխավոր խնդիր կլինի ընտանիքն ու միասնականությունը պահելը:

Առյուծ

Այս նշանն ամանորյա գիշերը ինչ-որ անսովոր բան է ակնկալում: Իդեալական տարբերակ կլինի ուղևորությունը, սակայն եթե մտադիր եք ընտանիքի շրջապատում անցկացնել, ապա պետք է օրիգինալ ժամանց ապահովեք ձեր հարազատների համար:

Կույս

Կույսերի համար Նոր տարվա գլխավոր խնդիրն իսկապես հանգստանալն է: Փորձեք կարևոր գործերը վստահել հարազատներին կամ ընկերներին: Իսկ 2018-ի մեկնարկից հետո անհրաժեշտ է ժամանակ հատկացնել ապագա ծրագրերին: Կարևոր է դա անել հանգիստ մթնոլորտում:

Կշեռք

Կարևոր է Նոր տարին դիմավորել հարազատների և հաճելի մարդկանց հետ: Եթե չեք ձգտում տոներն անցկացնել աղմկոտ շրջապատում, ապա դա վատ չէ. ավելի լավ է ժամանակ անցկացնել տանը հաճելի մթնոլորտում: Որքան բաց, շռայլ և բարյացակամ լինեք ձեր հարազատների հետ տարեսկզբին, այնքան հուսալի կանցնեն մնացած 365 օրերը:

Կարիճ

Սա հենց այն նշանն է, որին խորհուրդ չի տրվում ծրագրել տոները: Ամանորյա գիշերն ավելի լավ կանցնի, եթե անակնկալ տարրեր լինեն. կարող եք անսպասելի հյուր գնալ կամ քաղաքի անսովոր վայր մեկնել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին ավանդական սեղանը չի ձգում: Այս նշանն առավելագույնն անսովոր տոն է սիրում: Լավ կլինի տարին սկսել շարժմամբ: Սակայն եթե ճանապարհորդության չեք մեկնում, ապա միակ ելքն ակտիվ հանգիստը կլինի. կարող եք սահել սահնակներով կամ պարզապես ձնագնդի խաղալ:

Այծեղջյուր

Այս տարի կարևոր է, որպեսզի տոնն անցնի ծրագրվածի պես: Համոզեք հարազատներին, որպեսզի նրանք զիջեն ձեզ, և ծրագրեք ամանորյա գիշերը: Հենց այծեղջյուրների համար է արդարացի վերոնշյալ պնդումն՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի:

Ջրհոս

Այս նշանին խորհուրդ է տրվում վառ տոն կազմակերպել: Ամանորյա գիշերը պետք է երկար հիշվի, իհարկե, լավ իմաստով: Կարևոր է դրական էներգիան:

Ձկներ

Ձկներին դուր չի գա մեծ և աղմկոտ շրջապատը: Իդեալական տարբերակ է սիրելի անձնավորության կամ նեղ ընտանեկան շրջապատում տոնն անցկացնելը:

14505 | 0
Facebook