Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ` ջուր չխմել

11:55, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ` ջուր չխմել

Առավել առողջարար են համարվում տանձի բուրումնավետ տեսակները։ Տանձն իր մեջ պարունակում է շաքարներ, կարոտին, եթերային յուղեր, յոդ, երկաթ և այլն։ Միզապարկի բորբոքման և երիկամային հիվանդությունների դեպքում առավել օգտակար են վայրի տանձենու պտուղները, որոնք չեն զիջում արջախաղողին և հապալասենուն։ Այդ տեսակի պտուղները հարուստ են վիտամին P-ով:

Տանձի թթվաշ և պինդ տեսակներն ամրապնդում, կազդուրում են լյարդն ու ստամոքսը, գրգռում ախորժակը, սակայն հակացուցված են տարեցների և դյուրագրգիռ մարդկանց համար։ Այս պտուղը հրաշալի հակադեպրեսանտ է, երիտասարդացնող հատկություն ունի։ Տանձի պտղամսի մեջ պարունակվող ասկորբինաթթուն արագացնում է վերքերի ապաքինման ընթացքը, իսկ տանձենու տերևներից պատրաստվում է թուրմ, որն օգտագործվում է սնկային և մաշկային հիվանդությունների դեպքում:

Տանձահյութն օգտագործվում է սրտային, թոքային, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Տանձ կարելի է ուտել սնունդ ընդունելուց 30 րոպե հետո։
     Հակացուցումներն են. տանձ ուտելուց հետո խորհուրդ չի տրվում միս ուտել` վերջինիս դժվարամարս լինելու պատճառով։ Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ ջուր չխմել։

| | |
12187 | 0