Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արծվիկ Մինասյանը՝ Ռոբսոնի մասին

15:15, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Արծվիկ Մինասյանը՝ Ռոբսոնի մասին

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի անունը կապվում է «օրենքով գողերի» հետ, վերջերս էլ հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, ասել է. «Եթե ինձ հարցնում եք որպես տնտեսագետի, չափազանց կարևոր է ներդրումների հոսքը Հայաստան: Եթե հարցնում եք որպես իրավաբանի, կարևոր է ներդրումների ծագումը, եթե՝ որպես կառավարության անդամի, ապա կարող եմ այսպես պատասխանել՝ քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է, ապա ամեն ինչ պետք է օրենքի պահանջներին համապատասխան իրականացվի: Առաջնորդվել մոտեցումով՝ գումարները հանցավոր ծագում ունեն, թե ոչ, դեռ պետք է պարզվի: Չպետք է կանխավարկած ընդունել, որ եթե անձը հայտնի է քրեական աշխարհում, ուրեմն նրա կողմից որևէ ներդրում չպետք է լինի... Ձեր շրջապատում դուք պարզե՞լ եք՝ քանի մարդ կա, որ քրեական աշխարհի հետ կապեր ունի»,- նշել է դաշնակցական նախարարը՝ հավելելով. «Եթե պետք է վարույթ հարուցվի, թողեք տեսնենք ինչ է լինում»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի «օրենքով գողերի», այդ թվում՝ հայազգի Ռուբեն Թաթուլյանի դեմ: Վերջինը հայտնի է «Ռոբսոն» մականունով, Հայաստանի վարչապետի հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամներից է, ամիսներ առաջ էլ ՀՀ դիվանագիտական անձնագիր է ստացել: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նրան պատկանող «Վեսնա» հյուրանոցը և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։

5917 | 1
Facebook