Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

ԱՄՆ-ում վիրաբույժները երեխայի դեմքից կհեռացնեն 4.5 կգ կշռող ուռուցքը

15:10, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում վիրաբույժները երեխայի դեմքից կհեռացնեն 4.5 կգ կշռող ուռուցքը

14-ամյա կուբացի Էմանուել Զեյսը տառապում է պոլիօսթիտիկ ֆիբրոզային դիսպլազիայով, հիվանդություն, որի ժամանակ մարմնի տարբեր հատվածներում ոսկրերի փոխարեն փափուկ հյուսվածքներ են առաջանում՝ ուռուցքների տեսքով: Տղայի դեմքի վրա առաջին փոքրիկ ուռուցքներն առաջացել են 4 տարեկանում, բայց դրանք կյանքի համար վտանգավոր չէին: 2 տարի առաջ տղայի քթի ձախ հատվածում պզուկի տեսքով գոյացություն է առաջացել: Որոշ ժամանակ անց ուռուցքը մեծացել է՝ հասնելով բասկետբոլի գնդակի չափերին: Ուռուցքը բարօրակ է, բայց իր հսկայական չափի պատճառով այն կարող է շնչահեղձ անել երեխային կամ էլ պարանոցի կոտրվածքի պատճառ հանդիսանալ: Տղան դժվարությամբ է շնչում, քանի որ ուռուցքը ճնշում է շնչափողը: Բացի այդ, նա դժվարությամբ է կուլ տալիս կերակուրն ու տառապում է նաև հյուծվածությունից:
     Այս տարիների ընթացքում տղայի ընտանիքը դիմել է կուբացի շատ բժիշկների, բայց նրանք ոչնչով օգնել չեն կարողացել: Նրանց խոսքով՝ ուռուցքի հեռացումը բազմաթիվ ռիսկերի հետ է կապված: Երեխային օգնելու պատրաստակամություն հայտնել Մայամիի համալսարանի դիմածնոտային վիրաբուժության բաժնի ղեկավար, բժիշկ Ռոբերտ Մարկսը: Նա ուսումնասիրել է տղայի ուռուցքի ռենտգենային լուսանկարները, որոնք Կուկբայից ԱՄՆ են բերել ամերիկացի միսիոներները:
     Բժիշկը նման վիրահատություններ կատարելու փորձ ունի ու պատրստ է փրկել երեխային, այնուհանդերձ, խուսափում է երաշխիքներ տալ: Վիրահատությունը կրիականացնեն հունվարի 12-ին:

| | |
20590 | 0