Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Ոսկորներն ամբողջությամբ փշրված էին». Թեհմինե Ասատրյանը պատմում է` ինչպես են վերականգնել 37-ամյա փայտագործի՝ սղոցով կտրված ձեռքը

15:50, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
«Ոսկորներն ամբողջությամբ փշրված էին». Թեհմինե Ասատրյանը պատմում է` ինչպես են վերականգնել 37-ամյա փայտագործի՝ սղոցով կտրված ձեռքը

Ասում են` բժիշկները շատ բարդ ու պատասխանատու վիրահատություններից առաջ պարտադիր մեկ բաժակ ալկոհոլ են օգտագործում, իսկ ընթացքում անեկդոտներ են պատմում, որպեսզի վիրահատական պրոցեսը համեմատաբար թեթև անցնի: Այս տեսակետը հերքեց բժիշկ Թեհմինե Ասատրյանը: «Մտածում են, որ կին բժիշկն ավելի շատ վախեր պիտի ունենա և ինձ հաճախ հարցնում են` Դուք է՞լ խմելու հետ սեր ունեք: Բացարձակ: Դրա կարիքը, կարծում եմ, ունի սրտի մեջ վախ ունեցող բժիշկը, ով չպետք է մտնի վիրահատարան»,- ասում է մասնագետն, ում բնորոշմամբ` դա իրենց ամեն օրվա աշխատանքն է. «Նույնն է, որ ճաշ եփելուց առաջ կինն իրեն ոգևորի, նոր սկսի ճաշ եփել»: Թեհմինե Ասատրյանը հղիության ընթացքում ևս ունեցել է անսովոր վիրահատություններ` դանակահարության դեպքից մինչև երիտասարդ աղջկա ամբողջությամբ պոկված ոտք: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում բժիշկն այս անգամ պատմեց, թե ինչպես են վերականգնել 37-ամյա տղամարդու՝ սղոցով կտրած ձեռքը:
     «Հիվանդին Վարդենիսից 5 ժամ անց` ցավային շոկի մեջ բերեցին: Փայտագործ էր, ով գործ անելուց պատահական գործիքը միացրած էր թողել: Այդ պահին դուռը ծեծել են, շրջվել, դեմքը թեքել է ձայնի ուղղությամբ, միացված սղոցը ձեռքի մեջտեղով անցել է:

«Ոսկորներն ամբողջությամբ փշրված էին». Թեհմինե Ասատրյանը պատմում է` ինչպես են վերականգնել 57-ամյա փայտագործի՝ սղոցով կտրված ձեռքը

     Հակաշոկային միջոցներ ձեռնարկեցինք ու պլանավորեցինք վիրահատությունը, որը մոտ 6 ժամ տևեց: Վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյանի և միկրովիրաբույժ Նավոյան Արտյոմի հետ միասին ոսկորները հավաքեցինք, ամբողջությամբ վերականգնեցինք: Թեպետ վիրահատության արդյունքը դրական է, բայց ձեռքն այդքան լավ չի վերականգնվել, քանի որ հիվանդը հետևողական չէ, աշխատում է, էտապ առ էտապ չի գալիս, որպեսզի կարողանանք հետվիրահատական լիարժեք ու ճիշտ ուղղություն ցույց տալ:
«Ոսկորներն ամբողջությամբ փշրված էին». Թեհմինե Ասատրյանը պատմում է` ինչպես են վերականգնել 57-ամյա փայտագործի՝ սղոցով կտրված ձեռքը
«Ոսկորներն ամբողջությամբ փշրված էին». Թեհմինե Ասատրյանը պատմում է` ինչպես են վերականգնել 57-ամյա փայտագործի՝ սղոցով կտրված ձեռքը
«Ոսկորներն ամբողջությամբ փշրված էին». Թեհմինե Ասատրյանը պատմում է` ինչպես են վերականգնել 57-ամյա փայտագործի՝ սղոցով կտրված ձեռքը
«Ոսկորներն ամբողջությամբ փշրված էին». Թեհմինե Ասատրյանը պատմում է` ինչպես են վերականգնել 57-ամյա փայտագործի՝ սղոցով կտրված ձեռքը

     Արդյունքն իրեն գոհացնում է, բայց որպեսզի մատներն ավելի ճկուն աշխատեցնի, պետք է զբաղվի, ֆիզիոթերապիա պետք է անի»,- նշեց վիրաբույժը:
     Թեհմինե Ասատրյանի խոսքով` նյարդանոթային խցերն ամբողջությամբ վնասվել էին, ոսկորները՝ փշրվել:
     «Ոչ մի մատի սնուցում չկար: Բավական ժամանակ է պետք եղել վերականգնման համար, բեկորային կոտրվածքների ժամանակ ավելի երկար են մնում մետաղյա շուղերը, որ ոսկորը լցվի: Չեմ կարող ասել, որ մյուս ձեռքից չի տարբերվում, բայց բավական ֆունկցիոնալ արդյունքի ենք հասել: Ուղղակի հիվանդների մի տեսակ կա, որ իրենք բավարարվում են ինչ որ սահմանով, բայց վերջնական արդյունքը կարող էր շատ ավելի լավը լինել»,- պատմեց բժիշկը:
Սղոցով կտրված ձեռքը` վիրահատությունից մեկ տարի անց
Սղոցով կտրված ձեռքը` վիրահատությունից մեկ տարի անց

Հեղ.` Անի Մնացականյան

27186 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր