Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆելաինին լքում է «Մանչեսթր Յունայթեդ»-ը

12:30, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Ֆելաինին լքում է «Մանչեսթր Յունայթեդ»-ը

«Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին ցանկանում է լքել անգլիական ակումբը։ Ֆելաինին հրաժարվել է երկարաձգել թիմի հետ պայմանագիրը՝ ղեկավարության նոր պայմանները լսելուց հետո։ Բելգիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017-ի ավարտը։ Այսպիսով, 30-ամյա ֆուտբոլիստը հունվարի 1-ից կարող է ազատ գործակալի կարգավիճակով բանակցություններ վարել։ Նշվում է, որ Ֆելաինիի ծառայություններով չինական ակումբներ են հետաքրքրված։ Հիշեցնենք, որ բելգիացին «Մանչեսթր Յունայթեդ» է տեղափոխվել 2013 թվականին։

9454 | 0
Facebook