Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բժիշկները Բուրյաթիի բնակչուհու ստամոքսից 150 հատ մետաղական առարկա են հանել

11:45, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Բժիշկները Բուրյաթիի բնակչուհու ստամոքսից 150 հատ մետաղական առարկա են հանել

Ռուսաստանի Բուրյաթիի երկրամասում վիրաբույժները 74-ամյա թոշակառուի ստամոքոսից 150 հատ մետաղական առարկա են հանել՝ մեխեր, հեղյուսներ և մանեկներ, պտուտակներ, ամրանների կտորներ, նաև արծաթյա շղթա: Այս մասին հայտնում է Սեմաշկոյի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցի կայքը: Հենց այստեղ են վիրահատել կնոջը:
     Կնոջ ստամոքսում օտարածին նյութերը հայտնաբերել է գոստրոսկոպիա կատարող բժիշկը: «Էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ պարզվել է, որ կնոջ կոկորդն ու կերակրափողը հիանալի վիճակում են, բժիշկը շարունակել է հետազոտությունը և հասել ստամոքսին, որտեղ էլ տարօրինակ ու անսպասելի պատկերի է ականատես դարձել»,- ասվում է հայտարարության տեքստում:
     Էնդոսկոպի միջոցով կնոջ ստամոքսից 4 հատ մեխ է հանվել, ինչից հետո որոշվել է վիրահատական միջամտություն կատարել: Ռենտգեն հետազոտության ժամանակ բժիշկներն, իրենց խոսքերով, «հսկայական օտարածին օբյեկտ են» հայտանաբերել, որ ստամոքսի վրա անցքեր բացելու սպառնալիք էին առաջացնում:

Բժիշկները Բուրյաթիի բնակչուհու ստամոքսից 150 հատ մետաղական առարկա են հանել
Բժիշկները Բուրյաթիի բնակչուհու ստամոքսից 150 հատ մետաղական առարկա են հանել
Ի զարմանս բժիշկների՝ վիրահատությունից հետո պարզվել է, որ կնոջ ստամոքսի պատերը վնասված չեն:

7978 | 0
Facebook