Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկուհին սպառած էլեկտրաէներգիայի դիմաց 284 միլիարդ դոլարի հաշիվ է ստացել

12:10, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Ամերիկուհին սպառած էլեկտրաէներգիայի դիմաց 284 միլիարդ դոլարի հաշիվ է ստացել

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Մերի Հորոմանսկին սպառած էլեկտրաէներգիայի դիմաց 284 միլիարդ դոլարի հաշիվ է ստացել, հաղորդում է Fox News-ը:

Նա պատմել է, որ շոկի մեջ է եղել, երբ իմացել է Penelec ընկերության առջև իր «պարտքի» մասին:

Business Insider-ը նշում է, որ գումարը, որը կինը պետք է վճարեր մինչև 2018թ. նոյեմբերը, գերազանցում է Walmart ամերիկյան խոշոր ընկերության շուկայական գինը:

«Եթե մենք վաճառենք այն ամենն, ինչն ունենք, ապա մեզ ևս 100 տարի կպահանջվի այդ հաշիվը վճարելու համար»,- ասել է Հորոմանսկին:

Իրավիճակը շտկվել է, երբ Հորոմանսկիի որդին զանգել է Penelec ընկերություն: Ընկերությունը խոստովանել է, որ սխալվել է հաշվարկը կազմելիս, որից հետո Հորոմանսկիի պարտքը կազմել է 284 դոլար:

13865 | 0
Facebook