Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հարցազրույցներ

«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3

16:15, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3

Արամ MP3-ի համար 2017 թվականն ամենադրական տարիներից մեկն է: Հենց այս տարի երգիչը երկրորդ անգամ հայր դարձավ: Տարվա դրական և բացասական կողմերը Արամ MP3-ն ամփոփել է MAMUL.am լրատվականի թղթակցի հետ:

Տարվա ամենամեծ ձեռքբերումը

«Ինչ էլ եղած լիներ տարվա ընթացքում, միևնույն է, ամենադրական տարիներից մեկն էր, որովհետև ծնվեց իմ երկրորդ որդին: Եթե մինչ այդ կային ինչ-որ բացասական բաներ, ամեն ինչը ծածկվեց: Տարվա ամենամեծ ձեռքբերումը միանշանակ այդ իրադարձությունը կարելի է համարել»:

«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3
«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3

Ստեղծագործական առումով 2017-ն արդյունավետ էր

«Կային մի քանի նախագծեր, որոնք իրականացան: «Դաշտերով» նախագիծը, որն սկիզբ առավ գարնանը, այնուհետև երգեր, տեսահոլովակներ:

Սկսեցինք «Դաշտերով» երգով, ավարտեցի «Սկսում են» երգով: Երկուսն էլ ունեցան իրենց լսարանը, սիրվեցին, դարձան հիթ: Ինչպես նախատեսել էինք, այդպես էլ ստացվեց: «Լավ երեկո» հեռուստանախագիծը նույնպես նախատեսել էինք, որ պետք է եթեր գնար. դա էլ հաջողությամբ պսակվեց: Շատ սիրեցին այս հաղորդումը: Ընդհանուր առմամբ տարին բավականին պտղաբեր էր, ունեցավ իր արդյունքները: Եղան նաև համերգներ դրսում: Ես դեռ նախագծեր ունեմ, որոնք շարունակվելու են: Ունեմ համերգներ, որոնք սպասվում են հունվարին՝ Միացյալ Նահանգներում, այնուհետև փետրվարին՝ Եվրոպայում»:

«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3
«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3
«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3
«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3

2018-ը մի փոքր սպասողական է լինելու

«2018 թվականը մի փոքր սպասողական տարի է այնքանով, որ կան որոշակի նախագծեր: Կա մի նախագիծ, որը շատ մեծ ծախսերի, աշխատանքի հետ է կապված, բայց հուսանք՝ կիրականանա, և իրականանալու դեպքում դա միայն իմ ուրախությունը չի լինի, այլ նաև համաքաղաքացիների»:

... Որպեսզի չխախտեմ ավանդույթները

«Նոր տարվա գիշերը լինելու եմ Երևանում: Կփորձեմ հենց գիշերը ժամը 00:00-ին լինել տանը, որպեսզի չխախտենք ավանդույթները, որից հետո ունեմ ամանորյա ելույթներ: Դրանք վերջացնելուց հետո կհավաքվենք ընկերներով, կփորձենք հաջողություն ասել 2017-ին և բարի գալուստ՝ 2018-ին»:

«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3
«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3

Հանգստի և աշխատանքի համատեղում

«Նոր տարուց երկու օր հետո մեկնելու ենք Միացյալ Նահանգներ: Ընտանիքով ենք գնալու, որը կլինի հանգստի և աշխատանքի համատեղում»:

«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3
«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3

Հեղ՝. Վարդուհի Սարգսյան

5965 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am