Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում պայթյունի հետևանքով ոստիկանության 6 աշխատակից է սպանվել

10:30, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Աֆղանստանում պայթյունի հետևանքով ոստիկանության 6 աշխատակից է սպանվել

Աֆղանստանի հյուսիսում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով ոստիկանության սահմանային ծառայության 6 աշխատակից է սպանվել, ևս 6-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Pajhwok լրատվականը: Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Մարջա շրջանում, որ գտնվում է Հիլմենդ նահանգում:
     Վերջին ամիսներին, ինչպես նշում է РИА Новости-ն, իրավիճակն Աֆխանստանում լարված է: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որ նախկինում մեծ տարածություններ էր զբաղեցնում երկրի գյուղական համայնքներում, այժմ հարձակումներ է իրականացնում մեծ քաղաքների վրա: Երկրի տարածքում ուժեղացել է նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

9326 | 0
Facebook