Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում վրացի «օրենքով գող» է սպանվել

10:10, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Ստամբուլում վրացի «օրենքով գող» է սպանվել

Ստամբուլում սպանվել է վրացի «օրենքով գող» 36-ամյա Դավիդ Ալխանիշվիլին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Դաթո Պանկիսկի, հաղորդում է Грузия Online-ը:

Ալխանիշվիլիին անհայտ անձինք գնդակահարել են դեկտեմբերի 22-ին:

Рустави 2 հեռուստաալիքի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել են «օրենքով գողի» հարազատները:

Ներկա պահին նրա մարմինը հայրենիքին հանձնելու ընթացակարգ է սկսվել:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ալխանիշվիլիի սպանությունը արյան վրեժ է:

Հայտնի է, որ Դաթո Պանկիսկին պատկանում է Տարել Օնիանի կլանին, ով վաղուց պայքարում է մեկ այլ «օրենքով գող» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կլանի հետ:

8130 | 0
Facebook