Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Ինչու հարևան Իրանում հունվարի 1-ը տոն չի համարվում

10:05, երկուշաբթի, 01 հունվարի, 2018 թ.
Ինչու հարևան Իրանում հունվարի 1-ը տոն չի համարվում

Հունվարի 1-ը բնավ էլ տոնական չէ հարևան Իրանում: Այս երկիրն ապրում է իր յուրահատուկ օրացույցով, այնտեղ հիմա 1395 թվականն է: Իրանական օրացույցը կամ որ նույնն է՝ Արևային հիջրան, աստղագիտական արևային օրացույց է, որը կազմվել է Օմար Խայամի մասնակցությամբ և այդ ժամանակից ի վեր չի փոփոխվել:

Օրացույցի համաձայն՝ ամանորը Իրանում նշում են գարնան առաջին օրը, որը համապատասխանում է գրիգորյան օրացույցի մարտի 22-ին: Նոր տարին Իրանում կոչվում է Նովրուզ, իսկ գարնան առաջին ամիսը՝ Ֆավարդին:

Ի դեպ, Նովրուզը նշվում է նաև այլ երկրներում, օրինակ՝ Աֆղանստանում: Նոր տարվան համարժեք Նորվրուզը նշում են նաև Տաջիկստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ալբանիայում ու Մակեդոնիայում:

| | |
6098 | 0