Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ դատարանը մասամբ չեղարկել է փախստականների մուտքի վերաբերյալ Թրամփի արգելքը

14:05, կիրակի, 24 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ դատարանը մասամբ չեղարկել է փախստականների մուտքի վերաբերյալ Թրամփի արգելքը

Սիեթլի դատարանը մասամբ չեղյալ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, որով մի շարք երկրներից փախստականների մուտքն ԱՄՆ արգելվում է: Այս մասին ասվում է դատավոր Ջեյմս Ռոբերտի՝ դեկտեմբերի 23-ին ընդունած որոշման մեջ, հաղորդում է DW-ն:

Փախստականները կկարողանան ԱՄՆ ժամանել, եթե կարողանան ապացուցել երկրում գտնվող անձանց հետ ազգական լինելը և կառույցների հետ կապը: Այս գործով հայցվորը Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը և Հրեական ընտանեկան ծառայություն կազմակերպություններն էին:

ԱՄՆ գաղթականների մուտքի սահմանափակումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր: Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո նա մի քանի միգրացիոն հրամաններ է ընդունել, որոնցով արգելվել է գերազանցապես մահմեդական բնակչությամբ 6 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

5835 | 0
Facebook