Ֆիլիպինների Դավնո քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 25 մարդ է զոհվել: Նրանք արգելափակված են մնացել այրվող առևտրի կենտրոնի սրահներից մեկում: Այս մասին հայտնում է Minda News լրատվականը:
Հրդեհը բռնկվել է ուրբաթ երեկոյան: Արգելափակված մարդկանց փորձել են փրկել մինչև կեսգիշեվա ժամը 3:30-ը:
Դրանից հետո երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է նրանց փրկելու անհնարինության մասին: Հաղորդվում է, որ զոհերի թիվը 25-35 է:
Հրդեհն սկսվել է առևտրի կենտրոնի 3-րդ հարկում: Պատճառները դեռևս անհայտ են: