Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Արցախի ընդդիմության ձայնը խլացվում է հեռուստաընկերությունների նկատմամբ տոտալ վերահսկողության պատճառով». Հայկ Խանումյան

23:00, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
«Արցախի ընդդիմության ձայնը խլացվում է հեռուստաընկերությունների նկատմամբ տոտալ վերահսկողության պատճառով». Հայկ Խանումյան

Երևանյան հեռուստաընկերություններով Արցախի պաշտոնյաների հետ հարցազրույցներում մեկ-մեկ հարցնում են Արցախի ընդդիմության մասին: Ինչո՞ւ Արցախի ընդդիմության ձայնը չի լսվում: Մոտավորապես նման մի հարց էլ հնչեց Արցախի պետնախարարի հետ Հ1-ի հարցազրույցում: Սովորաբար հարց տվողը նաև փորձում է պատճառներ փնտրել՝ պատերազմ, չճանաչվածություն և այլն: Իսկ պատճառը հստակ է՝ Արցախի ընդդիմության ձայնը ոչ թե չի լսվում, այլ խլացվում է հեռուստաընկերությունների նկատմամբ տոտալ վերահսկողության պատճառով: 2015թ. նոր Ազգային ժողովի ձևավորումից ի վեր արցախյան և հայաստանյան հեռուստաընկերություններից ոչ մեկը եթեր չի հրավիրել արցախյան ընդդիմության որևէ ներկայացուցչի, այն դեպքում, երբ կառավարող ուժերի ներկայացուցիչների համար եթերը միշտ էլ բաց է եղել: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հայաստանյան հեռուստաընկերությունները ներկայացրել են միայն «կողմի» կողմնակիցների տեսակետները և տարբեր հեռուստաընկերություններին իմ խնդրանքը` եթեր տալ նաև «դեմի» կողմնակիցներին, մատնվել են անուշադրության: Արցախի ընդդիմության ձայնը ոչ թե Ադրբեջանի պատճառով չի լսելի (կարդա՝ պատերազմի, չճանաչվածության), այլ հենց Հայաստանում տիրող տոտալ վերահսկողության պատճառով:

| | |
5124 | 0