Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մանկապարտեզում պահարանն ընկել է երեխայի վրա. հարազատները դիմել են ոստիկանություն. «ՀԺ»

10:45, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Մանկապարտեզում պահարանն ընկել է երեխայի վրա. հարազատները դիմել են ոստիկանություն. «ՀԺ»

«Աբովյանի թիվ 12 մանկապարտեզում այսօր պահարանն ընկել է 5-ամյա սանի վրա, ում հարազատներն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

«Հայկական ժամանակ»-ին այս մասին ահազանգել է երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը, դժգոհելով, որ կատարվածից մինչ այս պահը մանկապարտեզից որևէ մեկը չի հետաքրքրվել երեխայի ճակատագրով. «Էսօր մեր երեխուն տարել ենք Աբովյանի թիվ 12 մանկապարտեզ, էդ դաստիարակներն էնքան անփույթ են, որ 5 տարեկան երեխան մոտիկանա 4 պահարաններին, շուռ տա իր վրա, ուղեղի ցնցում ստանա, կապտուկներով տանենք հիվանդանոց, հետ բերենք ու էլի շտապօգնություն կանչենք, ու էսքանից հետո մանկապարտեզից որևէ մեկը քիչ չի բարեհաճում ներողություն խնդրել, դեռ մի բան էլ ցինիկ ձևով ասում են, թե երեխա էր, բան է եղել ա…»,-պատմեց երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը:

Ընտանիքի անդամներին դեպքի մասին ահազանգել է մանկապարտեզի բուժքույրն ու հայտնել, որ երեխան պահարանը գցել է վրան. «Մեր մեքենայով երեխուն տարել ենք հիվանդանոց հետազոտման, բժիշկներն ասին տարեք տուն, եթե սրտխառնոց լինի՝ կբերեք… հմի չգիտենք տանենք, թե տան պայմաններում բուժենք»,-պատմեց պապիկը. «Դաստիարակչուհին նախ պետությունից ա գումար ստանում, հետո էլ մենք էլ ենք վճարում, որ ուշադիր լինեն, ոչ թե սուրճ խմեն ու բաժակ նայեն... երեխեն ուշագնաց է եղել, 10 րոպե հետո նոր տեսել են…»:

Լյովա Ներկարարյանի խոսքով, իրենք պահանջելու են, որ մեղավորները պատժվեն, և որ նման դեպքերը չկրկնվեն. «Մեզ գումարային ոչինչ պետք չէ, մենք ապահովված ընտանիք ենք, բայց գոնե պարտավոր էին դաստիարակն ու տնօրենը գային ու հետաքրքրվեին երեխով… բա որ ու երեխուն մի բան լիներ, մենք մեր երեխուն բամբակի մեջ ենք պահում, երեխեն պարտեզում պետք է սովորի, ոչ թե պահարանը վրան գցի ու 10 րոպե հետո նոր տենան, որ երեխեն պահարանի տակ ա…»,-ասաց նա` նշելով, որ այս ամենին պետք է հասարակական հնչեղություն տրվի, որպեսզի մյուս բոլոր մանկապարտեզներում զգոն ու ուշադիր լինեն:

Աբովյանի թիվ 12 մանկապարտեզի դաստիարակ Անուշ Ասատրյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց, որ պահարանն իսկապես ընկել է 5-ամյա Աշոտ Լալայանի վրա. «Ջրի շշերը պահարանի մեջ են գտնվում, օրը 20 անգամ գնում են վերցնում, հերթական անգամ Աշոտն ուզեց ջուր խմի՝ ուղարկեցի, ես էլ երեխեքին էի հագցնում, Աշոտը երևի կախվել ա պահարանից, էդ պահարանները ամուր չեն, ու ընկել ա վրան»,-ասաց նա, նշելով, որ դեպքը նկատել է ուրիշ խմբի դայակն ու անմիջապես հանել երեխային տակից. «Վայրկյաններ ա տևել, երեխեն երկար պառկած չի մնացել պահարանի տակ»: Դաստիարակի խոսքով՝ երեխան վնասվածքներ չի ստացել. «Բժիշկը նայել ասել ա երեխուն տարեք տուն, եթե սրտխառնոց կունենա՝ կբերեք, անգամ կապտուկներ չի ունեցել…թեթև կարմրություն կար, երեխեն ոտքերով պահած ա եղել պահարանը»:

Երբ փոխանցեցինք պապիկի դժգոհությունը, թե ինչու մինչև հիմա չեն զանգել ու հետաքրքրվել երեխայով, պատասխանեց. «Մաման բժշկի մոտից զանգեց ինձ ու ասեց, որ ոչ մի վնասվածք, ոչ մի սալջարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ եմ եղել ու չեմ զանգել»,-եզրափակեց դաստիարակը, մեկ անգամ ևս նշելով, որ պահարանները ամուր չեն եղել. «Ծնողն ա ասել, որ ջուրը պահարանում դնենք…»:

Կատարվածի մասին երեխայի հարազատներն արդեն իսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանությունում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

9868 | 1
Facebook