Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Ինչպես պաշտպանել մաշկը սառնամանիքից

17:05, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ինչպես պաշտպանել մաշկը սառնամանիքից

Ձմռանը մաշկը հատկապես պաշտպանության և վերականգնման կարիք ունի (քամու, ջերմաստիճանի փոփոխություն, չոր օդ և այլն) և այդ փոփոխությունը կարող է վատ ազդեցություն ունենալ գեղեցկության վրա: Նման դեպքերում մաշկը դառնում է չոր և գրգռված: Պաշտպանեք մաշկն արտաքին ագրեսիվ գործոններից, որոնք կօգնեն հատուկ սառը քսուքները:

Ինչպես նշեցինք, ձմռանը մաշկը արտաքին ագրեսիվ գործոնների է ենթարկվում, իսկ խոնավացումը, թեկուզ ինտենսիվ, արդեն բավարար չէ: Մաշկի խնամքի առաջնային խնդիրներից են սնուցումը, վերականգնումը և պաշտպանությունն անբարենպաստ եղանակային պայմաններից: Մաշկի պաշտպանությունը կարող է ապահովել, այսպես կոչված, «ձմեռային կրեմը», որը պաշտպանում է -2-ից մինչև -50 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:

Ցրտի դեմ Ժամանակակից քսուքները կարող են ընտրվել ըստ մաշկի տեսակի: Չորացման համար նախատեսված են մեծ քանակությամբ սնուցող յուղեր, որոնք պարունակում են հարուստ կոմպոզիցիա, իսկ յուղոտ մաշկի համար քիչ յուղայնություն ունեցող կրեմներ` սիլիկոնային հիմքի վրա:

«Ձմեռային կրեմները» պետք է կիրառվեն դիմահարդարմումից մեկ ժամ առաջ: Վերցրեք փոքր քանակությամբ կրեմ և մատներով թեթևակի ջերմացրեք այն ձեր ձեռքերում: Թուլացած սառը կրեմն ավելի հեշտ կլինի տարածել մաշկի վրա: Քսելուց կես ժամ անց, նրբորեն մաքրեք դեմքն անձեռոցիկով` հեռացնելու համար կրեմի մնացորդները, իսկ մյուս կես ժամից հետո էլ, երբ կրեմն արդեն ծառայում է որպես մաշկի պաշտպանիչ բարակ թաղանթ, սկսեք համարձակորեն կատարել դիմահարդարումը:

Ձմեռային սնուցող կրեմներն անհրաժեշտ են կիրառել միայն առավոտյան, իսկ երեկոյան նախապատվությունը տալ թեթև խոնավեցնողներին, որոնք չեն խցանում ծակոտիները և թույլ են տալիս մաշկին շնչել:

| | |
3827 | 0